ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նյութապաշտությունը՝ թալանի ու կեղեքումների հետևանք

Նյութապաշտությունը՝ թալանի ու կեղեքումների հետևանք
09.07.2025 | 18:06

Մեր անհաջողությունների հիմնարար տեսակի պատճառներից առաջինը չափազանցված ու արտակարգ բնույթի մեր նյութապաշտությունն է, այն աստիճանի, որ ոչ նյութականի ու ոգեկանի համար այլևս տեղ չի մնում։

Այս արտառոց բնույթի ու անցանկալի հատկությունը ձեռքբերովի է պատմության պրոցեսում և արդյունք է տևական ծայրահեղ վտանգներով լի կյանքի ու աղքատության, որն ինքը ասպատակությունների, թալանի ու կեղեքումների հետևանք է եղել սկսած այն օրերից, երբ օտարը գերիշխանություն է ունեցել մեզ վրա։

Գոյության պայքարն ինքը, որը խորապես մրցակցային պրոցես է, իր արսենալում ունի նյութական կողմ՝ մարդկանց, զինատեսակների, մատակարարումների ու այլ տեսքերով և ոչ նյութական կողմ՝ մարտնչելու համար ծայրահեղ անհրաժեշտ ոգու առկայության տեսքով։

Պատմության մեջ բազմիցս է եղել, երբ մեծաթիվ ու լավ զինված զորքը ոգեկան ընկճվածության պատճառով պարտվել է, իսկ փոքրաթիվ, բայց ոգեպես հզոր զորքը՝ հաղթել։

Այս իմաստով, մարդկային գործունեության ցանկացած ոլորտում ոգու և ոգևորվածության առկայությունը, զուգակցված գործիմացության և պրոֆեսիոնալիզմի հետ, գոյության պայքարում ունի նույն կարգի, երբեմն էլ ավելի կարևորություն, ինչ որ ունեն պայքարի նյութական միջոցները։

Իսկ ինչ վերաբերում է մեր արտակարգ ու կործանարար բնույթի նյութապաշտությանը, ապա մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունն ունի այս երևույթի բացատրությունը՝ հիմնված այդ տեսության հիմքում ընկած մարդու կյանքի հարատևության մասին միակ աքսիոմայի վրա, որի իմաստը մարդու և իր սերնդի կյանքի շարունակականության ապահովումն է։

Այսինքն, այդ աքսիոմայի իմաստը հանգում է նրան, որ նորմալ հոգեկան վիճակում գտնվող բոլոր մարդիկ բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են հնարավորինս երկար ապրել։

Եվ այս պրոցեսում իրենց ուրույն տեղն ու դերն ունեն նյութական ու ոչ նյութական միջոցները, որոնք կյանքի կառուցման գործում հարմոնիկ ձևով կարող են զուգակցվել միայն ինքնիշխան պետական կյանքի պայմաններում։

Իսկ եթե ժողովուրդը տևականորեն ապրում է վայրագ թշնամու ստեղծած դաժան կեղեքման ու թալանի պայմաններում, ապա այստեղ սկսում է գործել հայտնի օրինաչափությունը, ըստ որի, աղքատության խորացման պայմաններում կյանքի ապահովման նյութական միջոցների կարևորությունը կտրուկ կերպով աճում է ի հաշիվ ոչ նյութական՝ ոգեկան կյանքի։

Այս պայմաններում փոխվում է ոգեկան կյանքի մնացորդների բնույթն անգամ՝ վերածվելով դաժանության, ողբի ու լավ կյանքի մասին երազների։

Այստեղից էլ, հայկական ժողովրդական հեքիաթները՝ լի դաժանությամբ և անկատար երազներով ու մեր ողբանման երգերը, ինչպես նաև տեղ-տեղ հուղարկավորում հիշեցնող երաժշտությունը։

Կա մի այլ կարևոր հանգամանք ևս, այն, որ պետական կյանքից զրկված ժողովուրդը այլևս գործ չի ունենում պետական կյանքին ուղեկցող մեծամեծ գործերի հետ, որը, միացած մարմնական աղքատության հետ, բերում է նաև մտավոր ու հոգեկան աղքատության, որն առավել ևս նյութապաշտ է դարձնում մարդկանց, քանի որ տվյալ պայմաններում դա է կյանքի հարատևման լավագույն միջոցը։

Այդ իսկ պատճառով, ներկա պայմաններում ծայրահեղ նյութապաշտության ախտի դեմ պայքարելու միջոցը տնտեսապես հարստանալն է՝ զուգահեռաբար պայքարելով մեր մարդկանց չտեսությունից եկող ցուցամոլության դեմ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ